այաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

այաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ

այաստանը Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երթևեկելու հնարավորություն է ստանալու. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասները:

«Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օվերչուկի խոսքով, կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին։

«Նաև Հայաստանն է հնարավորություն ստանալու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ երթևեկելու համար, նաև կարելի է դուրս գալ Իրան», - ասել է Օվերչուկը:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ հանդիպմանը քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։

Թեմայի այլ նորություններ