Ավելացնում ենք քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը. Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Ավելացնում ենք քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը. Բադասյան

Ավելացնում ենք քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը. Բադասյան

Կյանքի է կոչվում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն (կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն) իրականացնող և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորներ ունենալու մեր նախաձեռնությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 

«Կառավարության այսօրվա որոշմամբ համաձայնություն տրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելացվի 8-ով, մարզերում՝ 9-ով, վերաքննիչ քրեական դատարանում՝ 3-ով:

Հիշեցնեմ, որ մեր այս օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ կողմից ընդունվել էր դեռևս այս տարվա փետրվարին: Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ մի շարք դրույթների սահմանադրականության վիճարկման պահանջով, իսկ օրեր առաջ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող»,- գրել է Բադասյանը:

Թեմայի այլ նորություններ