Ավարտվեցին «Սիրուց հետո» հեռսուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Հայաստանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    50%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    58%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    56%
    12 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ավարտվեցին «Սիրուց հետո» հեռսուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Հայաստանում

Ավարտվեցին «Սիրուց հետո» հեռսուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Հայաստանում

Ավարտվեցին «Սիրուց հետո» հեռսուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Հայաստանում: Հեռուստասերիալը Հայաստանում հեռարձակվում էր Նոր Հայաստան հեռուստաընկերությամբ, իսկ ԱՄՆ-ում US Armenia հեռուստաընկերության կողմից:

 

«Սիրուց հետո» հեռսուստասերիալը, ունենալով բարձր դիտելիություն ու վարկանիշ, US Armenia-ի կողմից որոշում կայացվեց, որ այն պարտադիր պետք է ունենա շարունակություն և հեռուստասերիալի 2-րդ ու 3-րդ եթերաշրջանները պետք է նկարահանվեն ԱՄՆ-ում:

Պրոդյուսեր Գոհար Գրիգորյանի խոսքով՝ թիմը նույն կազմով շարունակելու է նկարահանումները: Սցենարի հեղինակն է Անուշ Պետրոսյանը, ռեժիսորը Վարշամ Սաֆրազյանն է, ինչպես նաև թիմին միացել է օպերատոր` Արարատ Շահբազյանը (նույն ինքը` Արո Շահբազյանը):

Գլխավոր դերում, իհարկե, Ավո Ադամյանն է: Ավո Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր նկարահանման օրվան մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ու շնորհակալ է նկարահանող անձնակազմին իրեն վստահելու համար: Սիրված եւ պահանջված երգիչ, դերասան, շոումեն Ավո Ադամյանը հեռուստասերիալից  մանրամասներ չփոխանցեց, որ հեռուստադիտողը անհամբերությամբ սպասի սիրված հեռուստասերիալին:

Փոխարենը՝ խոստացավ գեղեցիկ սիրո պատմություն, բարդ եւ դրամատիկ իրավիճակներ:

Հեղինակ՝ Անդրանիկ Ավետիսլյան

 

Թեմայի այլ նորություններ