Ավարտվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում․ Սերգեյ Սմբատյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    19 կմ/ժ
  • Արցախ 14°C
    94%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

Ավարտվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում․ Սերգեյ Սմբատյան

Ավարտվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում․ Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը:

«Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել», - գրել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հայտնել էր, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Թեմայի այլ նորություններ