Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ելույթ է ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    16 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    37%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    52%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    59%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ելույթ է ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ելույթ է ունեցել գալիք տարվա պետական բյուջեի քննարկման շրջանակում

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել իր ղեկավարած կառույցի աշխատանքի եւ պաշտպանության ոլորտի բյուջետային հատկացումներին եւ իրականացվելիք ծրագրերին:

«2024 թվականի համար նախատեսվել է շուրջ 755 մլրդ 291 մլն դրամ, որն աճել է 101 մլրդ 512 մլն դրամով կամ 15,5 տոկոսով: Ընդ որում այս աճը հիմնականում պայմանավորված է ժողովրդագրական վիճակի բարելավման, կենսաթոշակային, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ուղղված ֆինանսական միջոցների աճը»,- մանրամասնել է Նարեկ Մկրտչյանը:

Սահմանված նպատակներին հասնելու համար նախատեսված են պետական աջակցության ծրագրեր, որոնցում թիրախային են լինելու ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը, բնակչության անապահով խմբերի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, խնամատարության ինստիտուտի զարգացումը: 2024 թվականին շարունակվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցող ծրագրերի իրականացումը:

Թեմայի այլ նորություններ