Աշխարհի ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի, Պուտինի խոսքը ձևավորում է համաշխարհային օրակարգ. Տոկաև
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

Աշխարհի ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի, Պուտինի խոսքը ձևավորում է համաշխարհային օրակարգ. Տոկաև

Աշխարհի ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի, Պուտինի խոսքը ձևավորում է համաշխարհային օրակարգ. Տոկաև

Ռուսաստանի նախագահական ընտրությունները միջազգային մեծ նշանակություն կունենան, քանի որ ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել առանց Մոսկվայի մասնակցության, ասել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Egemen Qazaqstan» («Ինքնիշխան Ղազախստան») ազգային թերթին տված հարցազրույցում։ 

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջնորդ է, ով իր խոսքերով և գործողություններով էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը: Աշխարհում ամեն ինչ դիտարկվում է Ռուսաստանի կարծիքով, առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է»,- ասել է նա։

Ղազախստանի նախագահի խոսքով, գալիք տարին նշանակալից է լինելու շատ երկրների համար. Ռուսաստանից բացի, նախընտրական քարոզարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, սակայն Ռուսաստանում ընտրությունները հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Ղազախստանի համար՝ Աստանայի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի պատճառով, ընդգծել է Տոկաևը։

ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Առաջին անգամ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

Թեմայի այլ նորություններ