Արթուր Խաչատրյան. Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Ադրբերջանը լրացուցիչ պայման է ներկայացրել Հայաստանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    69%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Արթուր Խաչատրյան. Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Ադրբերջանը լրացուցիչ պայման է ներկայացրել Հայաստանին

Արթուր Խաչատրյան. Ալիևի դեմարշը ցույց տվեց, որ Ադրբերջանը լրացուցիչ պայման է ներկայացրել Հայաստանին

«Հայաստանի իշխանությունը հավանաբար հույս ուներ, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կլրացնի միայն Արցախով։ Բայց Ալիևի երեկվա դեմարշը ցույց տվեց, որ նրանք միայն Արցախով չեն բավարարվելու ու լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանին, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ,  դաշնակացական գործիչ Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի  Գրանադա քաղաքում  նախատեսված էր Փաշինյան-Ալիև հանդիպում, որին պետք է մասնակցեին նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները։ Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ չի մասնակցելու հանդիպմանը։

Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականույթամբ առաջնային պահանջը եղել է այսպես կոչված անկլավների  վերաբերյալ։

«Դրա «լեգիտիմությունն» Ադրբեջանին տվել է կամ նրա բերանը լեզու է դրել Փաշինյանը, նրա խմբակցության անդամները։ Իհարկե, եղել է նաև միջանցքի խնդիրը, որքան էլ Իրանը չհերքի, որ համաձայնվել է, որ երկաթգծի մի ճյուղ անցնի իր տարածքով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Խաչատրյանն ամփոփեց՝ եթե Փաշինյանը կարծում էր, որ կտա Արցախն ու կփրկի Հայաստանը, ապա հիմա տեսնում է, որ այդպես չէ, Ալիևի դեմարշը դրա հետևանքն է։

Թեմայի այլ նորություններ