Արթուր Դավթյանը մասնակցել է ապագա դատախազներին դիպլոմների հանձնման արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Արթուր Դավթյանը մասնակցել է ապագա դատախազներին դիպլոմների հանձնման արարողությանը

Արթուր Դավթյանը մասնակցել է ապագա դատախազներին դիպլոմների հանձնման արարողությանը

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադադտության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Դիպլոմները հանձնելով դատախազի 32 թեկնածուներին և շնորհավորելով նրանց՝ ակադեմիայի ռեկտորը նկատել է, որ թեև վերջիններիս ուսումնառության գործընթացը համընկել է կորոնավիրուսային համավարակի և 2020թ. արցախյան պատերազմի ժամանակաշրջաններինն՝ հարուցելով կազմակերպական և այլ բնույթի խնդիրներ, սակայն, գործընթացը հաջողվել է հասցնել տրամաբանական ավարտին: Նա հավաստիացրեց, որ դիպլոմներ են ստանում անձինք, ովքեր լիարժեք կարող են համալրել դատախազության թափուր հաստիքները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դիպլոմներ ստացող երիտասարդներին՝ կարևորելով այն հանգամանքը, որ սա առաջին խումբն է, որ  դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվում են օրենսդրական փոփոխությունների արդյունքում անցկացված արտահերթ մրցույթների արդյունքում: Նա հույս հայտնեց, որ օրենսդրական այդ նոր լուծումները հնարավորություն կտան համակարգը շարունակաբար համալրելու որակյալ, բանիմաց մասնագետներով:

Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին մաղթելով հաջողություններ՝ Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազների շարքերը համալրելն ավելի շատ մեծ պատասխանատվություն և ծանր, նվիրված, էական զոհողություններ պահանջող աշխատանք է պահանջելու, քան կարելի է պատկերացնել կողքից՝ հավելելով, որ այդ կարգավիճակը նաև պարտավորեցնում է հանրային շփումների, իրադարձությունների ընկալումների և վարքագծի նոր կանոններ ու մոտեցումներ, որոնց պետք է հոգեբանորեն և բարոյապես պատրաստ լինել:

ՀՀ գլխավոր դատախազն ապագա դատախազների ուսումնառության գործընթացը, բոլոր օբյեկտիվ դժվարություններով հանդերձ, բարձր մակարդակով կազմակերպելու համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ արդարադադտության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին:

Թեմայի այլ նորություններ