Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել

Արտակարգ դեպք Երևանում. Մաշտոցի քննչական բաժնում 25-ամյա ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու՝ հրազենային վնասվածքով:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և մակարով տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ.-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ է կատարել:

Ըստ աղբյուրի, հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:

Թեմայի այլ նորություններ