Արտադրական կանեփի մասին նախագիծը չընդունվեց. մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    43%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 387.905

Արտադրական կանեփի մասին նախագիծը չընդունվեց. մանրամասներ

Արտադրական կանեփի մասին նախագիծը չընդունվեց. մանրամասներ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերին, որոնք ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախագծի ներկայացումից հետո հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց, թե արդյոք ճի՞շտ է հասկանում՝ 2-3 տարի առաջ արտադրական կանեփի հետ կապված համապատասխան կարգավորումներ են ընդունվել, որպեսզի Հայաստանում այս ուղղությունը զարգանա, բայց այսօր ոլորտում տեղաշարժ չկա, և այն ակնկալիքները, որոնք կային տնտեսական օգուտի առումով, ինչ-ինչ պատճառով չեն արդարացվել, իսկ հիմա նոր նախագծով փորձ է արվում խոչընդոտները վերացնել, որպեսզի բիզնեսը զարգանա:

Ըստ Լենա Նանուշյանի՝ երբ 1,5-2 տարիների ընթացքում սկսեցին գործել օրենքը և ենթաօրենսդրական ակտերը, բացահայտվեցին նոր խոչընդոտներ ու բացթողումներ, հիմա առողջապահության նախարարությունը փորձում է դրանք վերացնել:

Թունյանի հարցին՝ նախագծի շրջանակում խոսքը միլիոնավոր դոլարների շրջանառության, եկամուտների մասին է, ո՞րն է պատճառը, որ ընդամենը 1 կազմակերպություն է զբաղվում այդ բիզնեսով, այն էլ՝ «կիսատ-պռատ», Լենա Նանուշյանը պատասխանեց, որ չի կարող արձագանքել. «Չեմ կարող արձագանքել, թե ինչ գնահատական է եղել, և ինչ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը: Գնահատականները չեմ տեսել»:

Հարցին՝ նախագծից տնտեսական ակնկալիքը ո՞րն է, Նանուշյանը մանրամասնեց, որ այս հարցում կարևոր է այն, թե ընկերությունը ինչքանով կկարողանա արտադրանքը Հայաստանից դուրս հանել, պայմանավորվածություններ, միջազգային գործընկերներ ձեռք բերել:

Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ հարցը պետք է Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնի: Վահան Քերոբյանը նախագծով առաջարկվող փոփոխությունները որակեց «լավ», բայց նաև՝ «կաշկանդող»՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հստակեցվի, թե տնտեսական ինչ ակնկալիք կա առաջարկվող փոփոխություններից:

«2 տարի անց, երբ ունենք 1 ընկերություն, որն ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ, և փակվելու մտադրություններ ունի, կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայելու: Այսօր մենք մոդելը չենք վերանայում, այլ մոդելի մեջ փոփոխություններ ենք անում»,- ասաց Քերոբյանը և տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ունի նոր մոդել:

Նա նաև առաջարկեց կանեփի արտադրությունը զարգացնել «դեգրադացված հողերի» վրա՝ միաժամանակ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:

Թունյանի խոսքով՝ նախագիծը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, և որ կոսմետիկ փոփոխություններով ոլորտում առկա խնդիրները չեն լուծվի, ուստի տեղեկացրեց, որ կողմ չի քվեարկելու նախագծին:

«Նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, բայց հետաձգելու հնարավորություն էլ չունի: Կարող ենք լիագումար նիստում նախագիծը համապատասխան ձևով քվեարկել ու հետ տանել առաջին ընթերցում, եթե Էկոնոմիկայի նախարարությունը համապարփակ առաջարկ ունի: Այդ ընթացքում կարող ենք ևս 1 ամիս քննարկել, բոլոր ռիսկերի ու առաջարկների վրայով անցնել»,- ասաց նա:

Նանուշյանը չհամաձայնեց, առաջարկեց ընդունել և էկոնոմիկայի նախարարության հետ նորից աշխատել, քանի որ խնդիրների լուծումը հետաձգելու դեպքում բիզնես անողների համար խոչընդոտները պահպանվում են:

Թունյանը առարկեց՝ նկատելով, որ եթե տնտեսվարողները 2 տարի դիմացել են, 1 ամիս էլ կդիմանան:

Արդյունքում՝ հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց նախագծին:

Թեմայի այլ նորություններ