Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    20 կմ/ժ
  • Լոռի 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    47%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին նախարարի տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատավճիռը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան, իսկ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին առաջարկել է կաշառք՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով իրեն ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր օգտին որոշակի գործողություն կատարելուն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համեմատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թվականի ընթացքում ֆինանսավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն, աշխատավարձային և բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:
 
Ընդունելով Աբրահամյանի առաջարկը՝ Դավթյանն, ըստ մեղադրանքի, նրա օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է նաև «Մանկաբարձական բժշկական օգնություն» ծառայությունների ծրագրի «հղիության պաթոլոգիայի» բաժնում Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը հնարավորինս քիչ՝ 240 մլն դրամի փոխարեն շուրջ 110 մլն դրամ կրճատելուն և միջոցներ ձեռնարկել կազմակերպության աշխատավարձային բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի մարտի 30-ին Աբրահամյանը Դավթյանին վերջինիս աշխատասենյակում տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար: Այսպիսով` Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:

Թեմայի այլ նորություններ