Արևմուտքի երկակի ստանդարտներից Երևանում դժգոհեցին օտարերկրյա դեսպանները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Արևմուտքի երկակի ստանդարտներից Երևանում դժգոհեցին օտարերկրյա դեսպանները

Արևմուտքի երկակի ստանդարտներից Երևանում դժգոհեցին օտարերկրյա դեսպանները

Մերձավոր Արևելքում երկակի ստանդարտներն այսօր քննարկման թեմա էին դարձել Երևանում ԳԱԱ ակադեմիկոսների, պրոֆեսորների, ԱԺ պատգամավորների, Հայաստանում Չինաստանի, Սիրիայի, Բելառուսի, Ղազախստանի, Իրանի հավատարմագրված դեսպանների ու այլ անձանց մասնակցությամբ միջոցառմանը։

«Այս օրերին այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, բնավ մեզնից հեռու չէ  ոչ տարածաշրջանային, ոչ էլ վարվող քաղաքականության առումով, նաև այն պատճառով, որ Մերձավոր Արևելքում եղել է ու կա հայության ներկայությունը»,- միջոցառման մեկնարկին ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Նա այս առումով ընդգծեց Արցախի Հանարպետությունում անցկացրած  արդար ընտրությունները, իրական ժողովրդավարությունը, որից Հայաստանը կարող էր ուսանելի դասեր քաղել։ Մինչդեռ այս պարագայում էլ երկակի ստանդարտների ականատեսն էինք։

Քննարկման մոդերատորը, դիմելով Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնին, ընդգծեց՝ Հայաստանը շատ է կարևորում Չինաստանի դերն այս տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համար։

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն իր խոսքում նշեց՝ չնայած արևմուտքի ջանքերին, Բելառուսում չի հաջողվել ու մինչ օրս չի հաջողվում գունավոր հեղափոխության իրականացումը։

«Այդ պատճառով էլ նման  ճնշում կա։ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,-ասաց դեսպանը՝ ավելացնելով, որ եթե բողոքի գործողություններ են տեղի ունենում «այսպես կոչված դեմոկրատական երկրներում», ապա դրանք որակվում են ծայրահեղական, ահաբեկչական,  դրանց  դեմ օգտագործվում են բոլոր ռեսուրսները, իսկ մարդու իրավունքների մասին անմիջապես մոռանում են։

Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը կարևորեց Հայաստանում Միջին Արևելքի մասին խոսելն ու խնդիրները բարձրաձայնելը. «Սիրիայում տասներկու տարի պատերազմ տեսնելուց հետո ահաբեկչական հանցագործությունների հանդեպ երկակի ստանդարտները Արևմուտքի վարքագծի դրսևորումն է մեզ համար»։

Դեսպանի խոսքով, Սիրիան հաճախ է բախվում երկակի ստանդարտների խնդիրն, որոնք առավել ցայտուն դրսևորվում են համեմատության մեջ։

«Սիրիայում մենք մերժում ենք որոշ միջազգային մարմինների որոշումները՝ Սիրիայի ու մեր դաշնակիցների դեմ մեղադրանքներ բաշխելու պատճառով։ Հաջորդ երկակի ստանդարտը զգացինք փետրվարին, երբ երկրաշարժը տեղի ունեցավ։ Որոշ արևմտյան երկրներ օգնություն էին ուղարկում Թուրքիա՝ անտեսելով Սիրիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժը»,-ասաց նա՝ նշելով, որ երկակի ստանդարտներով աշխատող երկրները հավակնում են քաղաքակրթության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության։
Panorama.am-ի հետ զրույցում քննարկման մասնակից, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի պնդեց՝ իր մոտեցումն այս հարցում մի քիչ տարբեր է։

«Երկակի ստանդարտներ ընդհանրապես գոյություն չունեն. Օրինակ՝ տրանսպորտում, միջուկային զենքում, շինարարությունում երկակի ստանդարտը ո՞րն է, չկա այդպիսի բան»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կամ լինում են ստանդարտներ, կամ ընդհանրապես չեն լինում։
«Այլ հարց է, երբ հաճախ խախտվում են ստանդարտները։ Դրանց խախտումն իր հետ պետք է ինչ-որ պատժամիջոցներ բերի։ Մենք, երբեմն, շփոթում ենք այդ մոտեցումները՝ ասելով երկակի, եռակի, բայց չկա այդպիսի բան։ Ստանդարտները կամ կան և խախտվում են, կամ ընդհանրապես չկան»,-ասաց նա։

Սոցիոլոգի խոսքով, այժմ այդ ամենը օգտագործվում է ինֆորմացիոն պատերազմներում, քանի որ հիմնական զենքը սուտ ինֆորամացիան է, կեղծիքը։

«Ժամանակին մարդկությունը հզոր զենքեր էր ստեղծել՝ միջուկային և այլն։ Բազմաթիվ կոնվենցիաներով արգելվեցին այդ զենքերը, և մարդկությունը անցավ մշակելու այլ տիպի զենքեր՝ հոգեբանական, բիոլոգիական, ինֆորմացիոն, որոնք դեռ արգելված չեն։ Մասնավորապես՝ ինֆորամցիոն զենքը ոչ մի կոնվենցիայով կամ ՄԱԿ-ի որոշումներով արգելված չէ , և սա դարձել է ամենատարածված և հզոր զենքը, քանի որ և՛ արագ է տարածվում, և՛ իր ազդեցությունն է շատ մեծ»,-ասաց նա։

Այն հարցին, թե ինչպե՞ս դիմագրավել այդ հարձակումներին, սոցիոլոգը պատասխանեց, որ այժմ մշակվում են մի շարք միջոցներ ու գործիքակազմ.

«Հիմնական միջոցը կրթությունն ու բնակաչության մակարդակի բարձրացումն է։ Մենք պետք է այնքան բարձրացնենք մեր հանրության մակարդակը, որ իրենք կարողանան դիմադրել այդ ինֆորմացիոն ազդեցություններին։ Իհարկե սա բարդ, բայց լուծվող խնդիր է»։
Գևորգ Պողոսյանը նշեց, որ Հայաստանը արդեն տարիներ շարունակ պարտվում է այդ պատերազմում, դրա օրինակներից մեկն էլ հակառուսական տրամադրությունների գեներացումն է։

«Նայել եմ Ռուսաստանում կատարվող սոցիոլոգիական հարցումները և համադրել եմ մեզ մոտ եղածին. այնտեղ նույնպես Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը վատանում է։ Այդ սառնությունը հիմա երկկողմանի բնույթ է կրում, քանի որ այնտեղ էլ են գործում այդ ուժերը՝ միգուցե ադրբեջանական լոբբին, կամ ինչ-որ այլ նախագծեր կան։ Բայց պիտի ասել, որ այդ ինֆորմացիոն պատերազմը ինչ-որ դեպքերում և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը տանուլ են տալիս»,-ասաց նա։

Պողոսյանի դիտարկմամբ գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության կողմից պատշաճ դիմադրություն չկա։

«Մեր ռեգիոնում կան երկրներ՝ Թուրքիան, Ադրբեջանը, որոնք համագործակցում են և Ռուսաստանի, և Արևմուտքի, և ՆԱՏՕ-ի հետ, և դա իրենց հաջողվում է։ Ինչու՞ պիտի Հայաստանն այդ խնդիրը հակառակ ձևով լուծի»,-ասաց նա։

Թեմայի այլ նորություններ