Արևելյան գործընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջնահերթությունների ծրագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Արևելյան գործընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջնահերթությունների ծրագիր

Արևելյան գործընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջնահերթությունների ծրագիր

Արևելյան գործընկերությունը վերականգնման, կայունության և բարեփոխումների նոր օրակարգ է մշակում, որի հիմքում ընկած է տնտեսական և ներդրումային ծրագիրը:

Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը ներկայացրել են առաջարկ այն մասին, թե ինչպես կարելի է առաջիկա տարիներին առաջ քաշել ԵՄ արևելյան գործընկերների հետ համագործակցության առաջնահերթությունները:  

Օրակարգը հիմնված կլինի 2.3 մլրդ եվրո արժողությամբ տնտեսական և ներդրումային ծրագրի վրա՝ դրամաշնորհների տեսքով, որը հնարավորություն կտա հավաքել մինչև 17 մլրդ եվրո պետական ու մասնավոր ներդրումներ: Առաջարկը կքննարկվի Արևելյան գործընկերության հետագա քաղաքականության վերաբերյալ 2021-ի դեկտեմբերին նախանշված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

Արևելյան գործընկերությունը ստեղծվել է 2009-ին, որի նպատակն է ամրապնդել ու խորացնել ԵՄ-ի անդամ երկրների և կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:

Գործընկերությունը զարգացել է՝ համաձայն յուրաքանչյուր գործընկերոջ շահերի, հավակնությունների ու առաջընթացի՝ ընդհանուր և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և տարածաշրջանային ինտեգրումը խթանելու համար:

Թեմայի այլ նորություններ