Արևաշատ համայնքի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    85%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Արևաշատ համայնքի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառելու համար

Արևաշատ համայնքի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառելու համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն համայնքի 24-ամյա բնակիչն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 27-ամյա համագյուղացուն՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով  կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնաս։ Բացի այդ, 24-ամյա երիտասարդը նույն միջադեպի ընթացքում հարվածել է նաև  համագյուղացու ընկերոջ՝ 25-ամյա երիտասարդի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ