Արդյո՞ք Ռուսաստանից պահանջելու են հանել ռազմաբազաները Հայաստանից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արդյո՞ք Ռուսաստանից պահանջելու են հանել ռազմաբազաները Հայաստանից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին

Արդյո՞ք Ռուսաստանից պահանջելու են հանել ռազմաբազաները Հայաստանից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ գործողություններ չի կատարել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, և դա, նրա խոսքով, հիասթափեցնող է։

«Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել»,- ասել է Փաշինյանը։

Այս ամենը, նրա խոսքով, «հարաբերությունները  դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտություն է առաջացրել։

«Ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները  դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,- հայտարարել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությանը, ապա դրա առավելությունները Փաշինյանի համար տեսանելի չեն։

«Իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք դրա առավելությունները, ցավոք, չենք տեսել»,- ասել է նա։

Նշանակու՞մ է արդյոք սա, որ Ռուսաստանից պահանջելու են հանել ռազմաբազաները Հայաստանից։ Հարցադրմանը Փաշինյանը պատասխանել է․

«Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

Թեմայի այլ նորություններ