Արցախում իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում. Վարդան Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    77%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախում իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում. Վարդան Սարգսյան

Արցախում իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն օգոստոսի 7-ի «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է՝ 13 օր է, ինչ հումանիտար բեռով ավտոշարասյունը շարունակում է մնալ Կոռնիձորում:

«Ցավով պետք է արձանագրել, որ վերջին 13 օրերին, ինչ հումանիտար բեռը գտնվում է Կոռնիձորի այս հատվածում, և Լաչինի միջանցքի այս ապօրինի  շրջափակումից ի վեր իրավիճակը վատթարանում է, ճգնաժամը առավել ակնհայտ է դառնում և նվազելու որևէ միտում չունի»,-շեշտում է նա:

Սարգսյանը չի հերքում, որ նկատվում է նաև միջազգային հանրության կողմից որոշակի ուշադրության և մտահոգությունների աճ՝ շարունակական հայտարարությունների և կոչերի տեսքով:

Ըստ նրա՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղից պարբերաբար ստանում ենք չափազանց ցավալի միջադեպերի մասին տեղեկատվություն: «Առողջապահական համակարգն է գրեթե փլուզման եզրին, նորմալ կրթական իրավունքից են երեխաները զրկված, հացի հերթերում ուշաթափություններ են, խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, հղի կանանց համար տեսանելի խնդիրներ կան, և այս ամենի համատեքստում ականատես ենք լինում նաև Ադրբեջանի կողմից այս բացառապես հումանիտար բնույթի նախաձեռնության անհիմն շահարկումների և քաղաքականացման փորձերի»,- շեշտում է Վարդան Սարգսյանը:

Վերադառնալով միջազգային հանրության՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերին՝ Սարգսյանն ասում է՝ նման կոչերը խոսում են այն մասին, որ իրավիճակի աղետալի մասշտաբներն ավելի ու ավելի են միջազգային հանրության համար տեսանելի դառնում:  «Կարևոր էին նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնցով Լաչինի միջանցքը պետք է բացվեր և անխափան տեղաշարժ ապահովեր մարդկանց, տրանսպորտային միջոցների, ուղեբեռների համար: Այդ կոչերը, ինչու չէ, ճնշումն իրենց նպաստը պետք է բերեն, որ Ադրբեջանն ի վերջո գիտակցի, որ հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է Լեռնային Ղարաբաղում, և  հումանիտար բեռի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ պետք է ապահովվի ժամ առաջ»,-նշում է նա:

Սարգսյանի խոսքով՝ որպեսզի հումանիտար նախաձեռնությունը որևէ շահարկումների առիթ չտա, ամբողջական տեղեկատվությունը  հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին փոխանցվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերին և նրանց միջոցով նաև ադրբեջանական կողմին՝ ակնկալելով  ուղեբեռը Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցում վերջիններիս աջակցությունը, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա, և ավտոշարասյունը, բեռնված հումանիտար օգնությամբ, այն նույն հատվածում է, որտեղ կայանել է 13 օր առաջ:

«Կարծում եմ, որ ուշադրությունն այս բացառապես հումանիտար նախաձեռնության շուրջ հնարավորինս պետք է մեծ լինի, և հնարավորինս լայն շրջանակներ պետք է հնարավորություն ունենան իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ, որ, փաստացի, Լաչինի միջանցքը մնում է փակ և այդ պատճառով հումանիտար բեռները չեն հասնում դրա խիստ կարիքն ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այս առումով, իսկապես, մենք ակնկալում ենք այս ուշադրության ավելացումը»,- եզրափակեց նա:

Թեմայի այլ նորություններ