Արցախի նախագահը հանձնարարել է էականորեն ավելացել վնասների դիմաց տրվող գումարների չափերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    30 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Արցախի նախագահը հանձնարարել է էականորեն ավելացել վնասների դիմաց տրվող գումարների չափերը

Արցախի նախագահը հանձնարարել է էականորեն ավելացել վնասների դիմաց տրվող գումարների չափերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների իրականացման ընթացքին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը նշել է, որ, չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը բարդ և ծավալուն գործընթաց է, ԱՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ջանքեր գործադրեն ծրագիրն իրականացնելու հավասարության, արդարության և ընդհանրության սկզբունքների հիման վրա։ «Ա. Հարությունյանը հանձնարարել է վերանայել վնասների դիմաց տրվող գումարների տրամաբանությունը՝ էականորեն բարձրացնելով դրանց չափերը: Նախագահը նաև հանձնարարել է արագ ընթացքավորել առկա դիմումները և սկսել գումարների տրամադրման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ծրագրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր՝ ծրագրի շրջանակները ընդլայնելու և պայմանները բարելավելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ