Արցախի հարցով գիտեք՝ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան. Վահան Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի հարցով գիտեք՝ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան. Վահան Քերոբյան

Արցախի հարցով գիտեք՝ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան. Վահան Քերոբյան

Գիտեք, թե ով է ստորագրել նային Ղարաբաղի պետական մարմինների կազմալուծումը, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Արցախը ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք, արդյո՞ք ինքը որպես կառավարության անդամ վերլուծե՞լ է այս իրավիճակում իր մեղքի բաժինը որն էր։

«Արցախի ղեկավարությունը ուներ ուրիշ անուն, երբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների․․․ գիտեք չէ՞ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան։ Ինձ տվեք տնտեսության մասին հարցեր»,- ասաց նախարարը։

Հարցին՝ արդյո՞ք կառավարության անդամները տեսե՞լ են, թե Արցախի բռնի տեղահանված մարդիկ ինչպիսի պայմաններում են այժմ ապրում, նախարարը պատասխանեց․

«Մենք մասնակցել ենք բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջին սնունդով ապահովելով։ 3-4 պրվա ընթացքում մոտավորապես 75 հազար սննդի փաթեթ ենք տրամադրել։ Առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվել են տարբեր տեղերում, որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցներով, այդ թվում՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում եւ այլ տեղերում։ Վարչապետը հայտարարեց, որ առաջիկա 6 ամսվա համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները մեկ մարդու հաշվով 50 հազար դրամ աջակցություն կստանան իրենց բնակարանային հարցերը լուծելու։ Այսօր Հայաստանում առկա են 50 հազար դատարկ բնակարան եւ տուն, որտեղ կարող են մարդիկ տեղավորվել»։

Լրագրողի հարցին, թե 40 հազար դրամով ինչպե՞ս կարող են տուն վարձակալել, Քերոբյանը ասաց․ «Իմ ընկերոջ ընտանիքը 8 հոգանոց ընտանիքով վարձել է 200 հազար դրամանոց տուն Փարաքարում»։

Թեմայի այլ նորություններ