Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին. Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին. Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին. Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու: Նա, մասնավորապես, գրել է. «Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք…

Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։

Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռությունը օր օրի ավելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։

Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։

Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման…

Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»:

Թեմայի այլ նորություններ