Արցախի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները․ Շիֆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    71%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արցախի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները․ Շիֆ

Արցախի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները․ Շիֆ

Այն օրվանից, երբ սկսվեց Լաչինի միջանցքի արգելափակումը, ես Կոնգրեսի իմ գործընկերների և երկրի հայերի հետ կոչ եմ արել Սպիտակ տանը, պետքարտուղարությանը և Միջազգային զարգացման գործակալությանը՝ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար՝ Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։

«Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախ կենսական անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից դուրս բերելու թույլտվության մերժման հետևանքով միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտության տևական լուծում գտնելու անհրաժեշտությունն օրեցօր աճում է: Ես համառորեն կոչ եմ արել Ադրբեջանին՝ վերացնել շրջափակումը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունն ազատ տեղաշարժվի Լաչինի միջանցքով, և ես կոչ եմ արել նախագահ Բայդենին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիֆը։

Նա նշել է, որ միշտ անսասան է եղել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իր հանձնառության մեջ՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումները, հանդես գալով հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

«Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես նաև հանդես եմ եկել այս ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված միջազգային գործողությունների օգտին։ Եթե մենք իսկապես կողմ ենք ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, մենք պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և հանդես գանք էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքների դեմ, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում»,- գրել է կոնգրեսականը:

Շիֆի կարծիքով՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնության դադարեցումը և ճգնաժամի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

«Ես ձեզ հետ կլինեմ ամեն քայլափոխի և միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- հավաստիացրել է Շիֆը։

Թեմայի այլ նորություններ