Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից և պետական անվտանգության ծառայությունից։

Նրանք բացատրել են, որ իրենք հետաքննում են չափազանց ծանր հանցագործություններ, որոնցում առնչություն ունի Արայիկ Հարությունյանը, հայտնում է РИА Новости-ն:

Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել ու թվարկել էին այն մի շարք ծանր մեղադրանքները, որոնք առաջադրել են ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

ԼՂ նախագահը 4 ամսով կալանավորվել է:

Հոկտեմբերի 3-ին հայտնել էինք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Ստեփանակերտում բերման էին ենթարկել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նա տեղափոխվել է Բաքու:

Թեմայի այլ նորություններ