Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որով Ադրբեջանին կոչ է արվել լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները:

 

«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»,-  X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարաները նաև հրապարակել են հայտարարություն։

«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իր պարտավորությունները և ողջունում ենք տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու միջազգային ջանքերը: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ