Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթով տնտեսվարողը պետբյուջե է վճարել 300 մլն դրամը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    42%
    17 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    58%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթով տնտեսվարողը պետբյուջե է վճարել 300 մլն դրամը

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթով տնտեսվարողը պետբյուջե է վճարել 300 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ․Մ-ն, հանդիսանալով 2018թ․ մարտի 20-ին պետական գրանցում ստացած, «ՊՈՊՈ» անվանումով խանութների միջոցով խաղերի ու խաղալիքների առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում խաղալիքների առևտուր իրականացրած և նույն անվան ներքո գործած անհատ ձեռնարկատեր Ա․Պ․-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ու ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու ու հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար, իր եղբայր՝ նույն ընկերության հաշվապահ Ս․Մ․-ի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, 2018թ. օգոստոս ամսից 2020թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը։ Վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև, որպես Ա/Ձ՝ Ա․Պ․-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2018թ․ օգոստոս ամսից 2020թ․ դեկտեմբեր ամիսների ընթացքում վերջինիս միջոցով նույն եղանակով թաքցրել է անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Մ․Մ-ի, հաշվապահ Ս․Մ-ի և Ա/Ձ Ա․Պ․-ի  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական հետապնդումներ և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ներկայացված մեղադրանքում Մ․Մ-ն, Ս․Մ-ն և Ա․Պ-ն իրենց մեղավոր են ճանաչել, հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և հայտարարագրել նախկինում թաքցված 785․000․000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունը, որից 2023թ. նոյեմբերի 8-ին պետական բյուջե են վճարել շուրջ 300․000․000 ՀՀ դրամը, իսկ մնացած հարկային պարտավորությունները պարտավորվել են վճարել սեղմ ժամկետում»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ