Առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի լինի համապարփակ. Մկրտչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 4°C
    65%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    70%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 5°C
    35%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 5°C
    65%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Կոտայք 1°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    18%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի լինի համապարփակ. Մկրտչյան

Առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի լինի համապարփակ. Մկրտչյան

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Իր ելույթում Սամվել Մկրտչյանն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, որոնք լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում և ձևաչափի կենսունակության հարցում:

Ընդգծվել է նոր իրողությունների պայմաններում ձևաչափի շրջանակներում համագործակցության բովանդակությունը հարստացնելու, ձեռքբերումները պահպանելու և մասնակից երկրների դիմադրողականությունն ամրապնդելու նպատակով հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Հայկական կողմն անդրադարձ էկատարել ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգանքի Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել ։

Այս համատեքստում Սամվել Մկրտչյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու և այնտեղի հայ բնակչությանը բռնի ուժով տեղահանելու փաստը:

Թեմայի այլ նորություններ