Առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան. Փաշինյանը՝ «Խաղաղության պայմանագրի» մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    15 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան. Փաշինյանը՝ «Խաղաղության պայմանագրի» մասին

Առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան. Փաշինյանը՝ «Խաղաղության պայմանագրի» մասին

Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են, ապա ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ առաջ չենք գնում, ինչո՞ւ չենք ստորագրում Խաղաղության պայմանագիրը: Հարցադրումներին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման շրջանակում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հաշվով, պատճառը անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների, գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում «Խաղաղության պայմանագրի» տեքստային աշխատանքի վրա:

Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է (ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու), մյուսը՝ անվտանգության երաշխիքների ստեղծումը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը և անձամբ ինքը մտադիր է ակտիվացնել այս հարցերի լուծմանն ուղղված դիվանագիտական և քաղաքական աշխատանքները, իսկ ընթացքի մասին հանրությանը կզեկուցվի պարբերաբար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, ապա, ըստ վարչապետի, իշխող ուժին ու անձամբ իրեն այդ մասով վերագրվել են խոստումներ, պարտավորություններ ու նույնիսկ դավադրություններ: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, իշխող ուժի բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում. «Մենք  պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը և ակնկալում ենք տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությունը»:

Թեմայի այլ նորություններ