Առաջարկվում են փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

Առաջարկվում են փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում

Առաջարկվում են փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Նյութական պահուստի մասին» օրենքում

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն   կազմակերպությունների համար, որոնք ներմուծվող եւ համապատասխան ցանկում ներառված ապրանքատեսակների ամբարման առումով պատասխանատվություն են կրում՝ ներմուծման ծավալներից ելնելով եւ ներկայացնում են համապատասխան հաշվետվություններ, որոնցով առաջարկվում է նախատեսել համապատասխան վարչական իրավախախտումներ եւ տուգանքներ, որպեսզի վերահսկման ամբողջ գործընթացը լինի ավելի արդյունավետ:
 
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ մինչ այժմ եւ հիմա էլ այդ կազմակերպությունների կողմից հաշվետվությունները ներկայացվում են թղթային տարբերակով, բայց «Նյութական պահուստի մասին» օրենքով նախատեսվում է, որպեսզի իրականացվի էլեկտրոնային եղանակով: Հաշվի առնելով ստացված առաջարկը՝ ամրագրվել է, որ էլեկտրոնային եղանակում հստակ լինի փաստաթղթաշրջանառության գաղտնիության ապահովման ռեժիմը, որը եւս ապահովվել է:

Հիշեցնենք, որ մշտական հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվել էր մինչեւ երկու ամիս ժամկետով:

Դավիթ Համբարյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական փաթեթում կատարվել են բովանդակային եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնց արդյունքում նախագծերի փաթեթը հիմնովին լրամշակվել է: Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկել է նախագծի ամբողջ տեքստում «բժշկական նշանակության գույք» բառերը փոխարինել «բժշկական արտադրատեսակ» բառերով՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում կիրառվող հասկացություններին համապատասխանեցնելու նպատակով:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Թեմայի այլ նորություններ