Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շղարշիկ համայնքում կկառուցվի փողոցների գիշերային լուսավորության համակարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շղարշիկ համայնքում կկառուցվի փողոցների գիշերային լուսավորության համակարգ

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շղարշիկ համայնքում կկառուցվի փողոցների գիշերային լուսավորության համակարգ

Նորակառույց շուրջ 2կմ երկարությամբ լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 2 կենտրոնական փողոցներով: Նախկինում տեղադրված, սակայն չշահագործված սյուները վերանորոգվելու են, տեղադրվելու են 30 նոր սյուներ և 52 էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
 
Նշենք, որ Շղարշիկ համայնքը մինչ այժմ լուսավորության ցանց չի ունեցել, և աշխատանքների ավարտից հետո գիշերային ժամերին համայնքը շուրջ 60%-ով լուսավորված կլինի:
 
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 65%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35%-ը կներդնի համայնքը:
 
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
 

📌#Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն...

Опубликовано ՀՀ Արագածոտնի մարզպետարան Понедельник, 17 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ