Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են. Մելիքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    58%
    7 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    82%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.41945
  • Դոլար = 388.242

Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են. Մելիքյան

Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են. Մելիքյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին եւ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: 

«Ես հենց նոր խոսեցի Արա Սաղաթելյանի փաստաբանի հետ եւ նա փոխանցեց, որ այս պահին քննչական գործողություններ են կատարվում։ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալված են երեք հոդվածով։ Հոդված առաջին՝ ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, հոդված 2-րդ՝ թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և երրորդ՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։ Իսկ Մհեր Ավագյանը մեկ հոդվածով է ձերբակալվել»,- ասաց Մելիքյանը։ 

Հիշեցնենք, որ երեկոյան ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Արա Սաղաթելյանին, Կարեն Բեքարյանին եւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային: Մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել նրանց բնակարաններում եւ աշխատասենյակներում: Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր վստահորդի երեք աշխատասնեյակը խուզարկելու համար որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում.

«Այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է»,- նշել է նա: ԱԱԾ բերման ենթարկված Անժելա Էլիբեգովան ազատ է արձակվել:

Թեմայի այլ նորություններ