Աննա Ժամակոչյանն ընդունել է ECHO-ի ներկայացուցիչ Դավիթ Սեվչիկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    28 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Աննա Ժամակոչյանն ընդունել է ECHO-ի ներկայացուցիչ Դավիթ Սեվչիկին

Աննա Ժամակոչյանն ընդունել է ECHO-ի ներկայացուցիչ Դավիթ Սեվչիկին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) Կիևի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Սեվչիկի հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կառավարության կողմից արցախահայերին տրամադրվող դրամական աջակցության ծրագրերին՝ ECHO-ի միանալու ընթացքը, կազմակերպության՝ դրամաշնորհային ծրագրերի հիմնական ուղղություններն ու համագործակցության բովանդակային և տեխնիկական բաղադրիչները։

Աննա Ժամակոչյանը ներկայացրել է արցախցիներին սոցաջակցության միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում նրանց համար սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ վերականգնման և զարգացման ծրագրերը՝ շնորհակալություն  հայտնելով նաև ECHO-ին՝ պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված աշխատանքներում արագ արձագանքի և տրամադրված հումանիտար աջակցության համար։

Համակարծիք լինելով նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին և արցախահայությանն ուղղված հետագա ծրագրերի իրականացմանը՝ Դավիթ Սեվչիկն անդրադարձել է Հայաստանում առաջիկայում նոր դրամաշնորհի տրամադրմանը, որի ուղղությունները սահմանելիս հաշվի կառնվեն նաև նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունները։

Սեվչիկի խոսքով՝ Դիլիջան, Իջևան, Գորիս այցերի ընթացքում հանդիպել է տեղում ժամանակավորապես բնակվող Արցախից տեղահանված ընտանիքներին, ծանոթացել նրանց խնդիրներին և վստահություն հայտնել, որ ԱՍՀՆ հետ համագործակցությամբ կարվի ամենը՝ առկա խնդիրներին հասցեական լուծումներ տալու համար։

Հանդիպման ընթացքում Աննա Ժամակոչյանը կարևորել է նաև Միասնական սոցիալական ծառայության կայացման գործում դոնոր գործընկերների աջակցությունը՝ սոցիալական ծառայությունները արդյունավետ և որակյալ մատուցելու հարցում։

Թեմայի այլ նորություններ