Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկում ունեցել գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    68%
    0 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 22°C
    48%
    3 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    57%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    70%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    68%
    0 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    54%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    67%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.40415
  • Դոլար = 388

Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան, արվեստի ակադեմիա, քննարկում ունեցել գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ

Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է  Բյուրականի աստղադիտարան և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրել է  աստղադիտարանի հնարավորությունները, կատարվող աշխատանքները և նոր նախաձեռնությունները։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել  է   մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ։  Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև մեծությամբ երկրորդ դիտակը, որի բացմանը 1961թ-ին ներկա է եղել Նիկիտա Խրուշչովը։   Դիտակը ներառված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական արժեքների շարքին, և այն վերսկսվել է գործարկումը 2010թ-ից։  Աստղադիտարանում  հայտնել են, որ այս տարի արցախցի դպրոցականների և ուսանողների  համար կազմակերպվել է ամառային գիտական ճամբար, որից հետո անցկացվել է նաև ավանդույթ դարձած բյուրականյան 8-րդ գիտաճամբարը։

Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով աստղադիտարանի տնօրինությանը հյուրընկալության, գրքեր և դիտակի մանրակերտ նվեր ստանալու համար, խոստացել է առաջիկայում կրկին այցելել աստղադիտարան։ 

Աննա Հակոբյանը համալիրում գտնվող պլանետարիումում  հանդիպել և զրուցել է  երեխաների  հետ,   դիտել տիեզերքի մասին գիտակրթական ֆիլմ։

Վարչապետի տիկինն այցելել է նաև Բյուրականի արվեստի ակադեմիա, որտեղ նրան դիմավորել են  ակադեմիայի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Ի պատիվ  վարչապետի տիկնոջ  այցելության  կազմակերպվել է համերգ՝   «Նոր անուններ» ծրագրի տաղանդավոր սաների մասնակցությամբ։  

Համերգից հետո Աննա Հակոբյանը հանդիպել է մարզի գործարար կանանց  և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Չրագործությամբ, զբոսաշրջային, հյուրատնային բիզնեսով զբաղվող կանայք վարչապետի տիկնոջն են ներկայացրել իրենց բիզնես գործունեությունը և արտադրանքը:

Կրթական ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները Աննա Հակոբյանին հայտնել են, որ վերջին երկու-երեք տարիներին պետական աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ հիմնանորոգվել են դպրոցներ, ջեռուցման համակարգեր են տեղադրվել։

Թեմայի այլ նորություններ