Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում. Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    70%
    0 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    38%
    12 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արարատ 4°C
    37%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    70%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    32%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    70%
    0 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում. Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին

Անհնազանդության ակցիաներ՝ Երևանի փողոցներում. Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Երասխ մայրուղին

Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: հայտնում են Ազգային կոմիտեի Տելեգրամի ալիքում:

Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, սակայն մայրուղին շարունակում է փակ մնալ:

Գյումրիում եւ Վանաձորում նույնպես իրազեկման ակցիաներ են անցկացվել: 

Քաղաքացիները շրջել են փողոցներում, իրազեկել վաղվա հանրահավաքի մասին եւ կոչ արել անպայման մասնակցել:

Նրանք վանկարկել են՝ «Նիկոլ դավաճան, Նիկոլ մահաբեր», քաղաքացիներին կոչ արել միանալ իրենց եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի փրկեն Հայաստանը:

Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

Թեմայի այլ նորություններ