Անհայտ անձը փորձել է հրկիզել հրեական սինագոգի դռները․ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 1°C
    75%
    2 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    38%
    12 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արարատ 2°C
    37%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    17%
    4 կմ/ժ
  • Արմավիր 2°C
    75%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    32%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 0°C
    75%
    2 կմ/ժ
  • Կոտայք -2°C
    32%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Անհայտ անձը փորձել է հրկիզել հրեական սինագոգի դռները․ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Անհայտ անձը փորձել է հրկիզել հրեական սինագոգի դռները․ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ Ոստիականությունը Երևանում հրեական սինագոգը հրդեհելու մասին ահազանգը ստացել է  նոյեմբերի 15-ին։ ՆԳՆ ոտիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը նշեց, որ  նոյեմբերի 15-ին՝ ժամը 18։30-ին,  ոստիկանությունում հրդեհի ահազանգով հաղորդում է ստացվել։

«Պարզվել է, որ ժամը 18։00-ին անհայտ անձը  Նար-Դոս  փողոցի 23  հասցեի շինության առաջին և երկրորդ  հարկի դռները փորձել է հրկիզել, որի հետևանքով դրանք վնասվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին», - ասաց նա։

Քննչական կոմիտեից ասացին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու համար, այս պահին դեպքի վայրում իրականացվում է զննություն, այլ քննչական, վարութային գործողություններ։

Թեմայի այլ նորություններ