Անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար քաղաքացիության տեղեկանք տրամադրելու 3608 դիմում
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար քաղաքացիության տեղեկանք տրամադրելու 3608 դիմում

Անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար քաղաքացիության տեղեկանք տրամադրելու 3608 դիմում

2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ծառայություններում պատգամավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ քննարկվել է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու 3608 դիմում, որոնցից՝

- 3.536-ը բավարարվել են.

- 72-ը՝ մերժվել (44-ը՝ նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը՝ վերջին չորս տարվա 1,461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի ՀՀ–ից բացակայելու հիմքով):

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 350 զանգ, որից՝

- 344-ը՝ տեղեկատվական բնույթի.

- 5-ը՝ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ.

- 1-ը՝ օտարերկրյա պետությունում մահացած անձի:

Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիների կողմից: Մահվան փաստը հաստատված քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից:

Ներկայումս ընտրացուցակներում առկա են 202/101 զույգ անձանց կրկնվող տվյալներ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), որոնք տարբեր ընտրողներ են:

Հայաստանի Հանրապետությունում բնակչության թիվն ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ կազմում է 3.380.653 մարդ։

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ 2021 թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.578.678, որից՝

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 16.563 է, որից 8207-ն ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամներն են.

- ՀՀ-ում հաշվառում չունեցող, ընտրության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1479 է.

- ընտրության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ցուցակում ընդգրկված ոստիկաների թիվը 3186 է.

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ընտրությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1505 է:

Թեմայի այլ նորություններ