Անդրանիկ Քոչարյանը դեսպան Ֆան Յոնգին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Անդրանիկ Քոչարյանը դեսպան Ֆան Յոնգին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Անդրանիկ Քոչարյանը դեսպան Ֆան Յոնգին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փոխնախագահ Արմեն Խաչատրյանը օգոստոսի 8-ին ԱԺ-ում հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին, ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին և ՉԺՀ դեսպանության պատվիրակությանը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին շնորհակալություն է հայտնել հանդիպման և երկու երկրների համագործակցության համար, կարևորել կրթական ծրագրերի իրականացումը հատկապես ռազմական բլոկում:

«Դեռ 1990-ականներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այցը ՉԺՀ շատ էր կարևորվել, այդ իսկ պատճառով այն ժամանակ մենք ռազմական օգնություն ստացանք: Նույն գործելաոճը դեռ շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում: Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»,- ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մեր երկրի անվտանգային համակարգն ապահովում է ոչ միայն բանակն, այլև Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին հետախուզական ծառայությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձ է կատարել նաև ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ շրջափակման մեջ են. ռազմական գործողությունները բացառելով՝ պետք է կարողանանք խնդրին լուծում տալ»,- ասել է պատգամավորը:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը Հայաստանի խորհրդարանականներին հայտնել է, որ հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա կա: Դեսպանը նկատել է նաև, որ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում խաղաղության հասնելու ճանապարհներ է պետք գտնել, ուստի պետք է զարգացնել անվտանգային ոլորտի համագործակցությունը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին անվտանգային համակարգի համագործակցությունը բարձր գնահատելու համար:
«Չինաստանի համար եւս կարևոր է, որ Հայաստանում խաղաղ լինի, ուստի գործուն քայլերի է պետք անցնել»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտի բարեփոխումներին, հայ-չինական հարաբերություններն ու երկու երկրների ԱԺ-ների միջև համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:

Թեմայի այլ նորություններ