Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է. ՄԻՊ աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    51%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    82%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20626
  • Դոլար = 388.01

Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է. ՄԻՊ աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է. ՄԻՊ աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:

«ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է»,- այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով։

Թեմայի այլ նորություններ