Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի պատվիրակներին է ներկայացրել Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 4°C
    65%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    70%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    35%
    11 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    24%
    8 կմ/ժ
  • Արարատ 5°C
    35%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    16%
    4 կմ/ժ
  • Արմավիր 5°C
    65%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    30%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Կոտայք 1°C
    32%
    6 կմ/ժ
  • Արցախ 19°C
    18%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի պատվիրակներին է ներկայացրել Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները

Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի պատվիրակներին է ներկայացրել Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընդունել է ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու  Բրենդա Վուկովիչին։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։  Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր:

Իրենց հերթին, Ֆաբիան Սալվիոլին և Բրենդա Վուկովիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Թեմայի այլ նորություններ