Անահիտ Ավանեսյանը հերյուրանք անվանեց ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    26 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Անահիտ Ավանեսյանը հերյուրանք անվանեց ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը

Անահիտ Ավանեսյանը հերյուրանք անվանեց ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների տվյալները հավաքագրվում են: Նպատակն այն է, որ ապահովվի նրանց ընտրելու իրավունքը: 

«Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հրահանգ է իջեցվել բուժաշխատողներին հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին մասնակցելու առնչությամբ, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նման բան չկա՝ անվանելով հերյուրանք: Նա բացառեց, որ այդ հարցով հորդոր եղել է: Անահիտ Ավանեսյանը խորհուրդ տվեց ահազանգերի վերաբերյալ տեղեկություններն ուղղել իրավապահներին:

Թեմայի այլ նորություններ