ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալհը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    46 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալհը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալհը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:
Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։ Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։

Թեմայի այլ նորություններ