ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ 

«Ձեր հաղորդման ընթացքում քանի՞ ժամ, րոպե կամ վայրկյան եք նվիրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողություններին մեկ այլ տարածաշրջանում՝ Կասպից ծովի մյուս ափին։ Զրո։ Ամենայն հավանականությամբ, դա է պատասխանը», - ասել է Ռամասվամին՝ նշելով, որ այդպես են վարվել բազմաթիվ լրատվամիջոցներ։

Ըստ Փիրս Մորգանի զրուցակցի՝ Ուկրաինային, ինչպես և Ադրբեջանին հաջողվել է իրենց հեքիաթները «վաճառել» ԱՄՆ-ի վրա։

Վիվեկ Ռամասվամին նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հայերի դեմ սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում տեղի ունեցավ, արժանացել են «քար լռության»։

Նկատի ունենալով Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները՝ Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինային, ապա այս պահին պետք է միջամտեր «տասը այլ հակամարտությունների»։

Ըստ Ռամասվամիի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն անդրադարձ չկա, քանի որ ԶԼՄ-ները կարծում են, որ դա ուշադրության չի արժանանա։  

Թեմայի այլ նորություններ