ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    54%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    64%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    47%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    12 կմ/ժ
  • Արցախ 24°C
    57%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել

ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել

Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։

Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։

Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր, այդ թվում՝ ծանր հրետանի և հրթիռներ։

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարված է հասցրել Դեյր էս Զորի արևելյան հատվածներին։ Այս հարվածների մասին նաև հայտարարել է Պենտագոնը՝ նշելով, որ այնտեղ գտնվում է օբյեկտ, որն, իբր, օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի կողմից։

«Այսօր (խմբ․՝ նոյեմբերի 8-ին) նախագահ Բայդենի ցուցումով ԱՄՆ ռազմական ուժերը ինքնապաշտպանական հարված են հասցրել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտին, որն օգտագործվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա հետ կապված խմբավորումների կողմից: Այս հարվածը հասցվել է ամերիկյան երկու F-15 կործանիչների կողմից զենքի պահման օբյեկտի վրա: Ինքնապաշտպանության այս ճշգրիտ հարվածը պատասխան է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի դեմ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հետ կապված խմբավորումների կողմից իրականացված մի շարք հարձակումների», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտ լրացուցիչ քայլեր ձեռնարկել իր մարդկանց և օբյեկտները պաշտպանելու համար:

Ըստ AFP գործակալության՝ այս հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել։

Ավելի ուշ Al Mayadeen-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Դեյր էս Զորից արևելք գտնվող «Կոնիկո» գազի հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ավիաբազան հրթիռների և անօդաչուների հարձակման է ենթարկվել։ Իսկ «ալ Օմար» նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա 6, այնուհետև 15 հրթիռ է արձակվել՝ ի պատասխան ամերիկյան հարձակման։

Թեմայի այլ նորություններ