ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է օգնել՝ գտնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    60%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է օգնել՝ գտնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է օգնել՝ գտնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հեռախոսազրույցի մասին գրառում է արել թվիթերում:

Իր գրառման մեջ Բլինքենը, մասնավորապես, նշել է.

«Լավ քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության շուրջ։ Ես ողջունում եմ Հայաստանի դրական քայլերն Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ։ Տարածաշրջանի երկրների միջև քննարկումներն առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի ուշ ԱՄն պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հեռախոսազրույցի մասին, որում մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերը հեշտացնելու համար։

Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Թբիլիսիում։ Նա նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին և նշել, որ Միացյալ Նահանգները 1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել երկկողմանիորեն և համախոհ գործընկերների հետ՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն:

Պետքարտուղար Բլինքենը նաև ողջունել է վարչապետին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված դրական միտումների և կոնկրետ պայմանավորվածությունների համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Թեմայի այլ նորություններ