ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. Առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    20 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. Առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քննարկելու է ֆինանսական օժանդակության մասին փաստաթուղթը. Առաջարկվում է 50 միլիոն դոլարի աջակցություն ՀՀ-ին

ԱՄՆ  Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը։ Այն առաջարկում է առնվազն 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 միլիոն Արցախին ականազերծման նպատակներով։ Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայկական Համագումարի մամուլի ծառայությունից:

Փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարվելիք օրինագիծն իր առկա վիճակում նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքայի նախագահի անվտանգության ծառայությանն, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադբեջանին։

Դեռևս 1992-ին ուժի մեջ մտած Ազատության աջակցության 907 բանաձևը կասեցնում է ամերիկյան ուղղակի օժանդակությունը Բաքվին, քանի դեռ վերջինս շրջափակում է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Այս դրույթն ամերիկյան պետքարտուղարության կողմից ամենամյա սկզբունքով չեղարկվում է 2001թ-ից սկսած, սակայն վերջին տարիներին Միացյալ նահանգների հայկական լոբբիստական խմբերն աշխատանք են տանում այն վերահաստատելու ուղղությամբ։ «Արտաքին հատկացումների Կոմիտեն մտահոգ է Ադրբեջանին և Հայաստանին տրվող ֆինանսական հատկացումների միջև անհավասարությամբ, ինչը հնարավոր դարձավ ազատության աջակցության 907 բանաձևի ամենամյա կասեցմամբ, որ իրականացնում է Պետքարտուղարը»-, շեշտում է Կոնգրեսում շրջանառվող փաստաթուղթը։

Թեմայի այլ նորություններ