ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Գլենդելում հայերը ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի։ Հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են 134 E ավտոմայրուղին, որպեսզի միջազգային ուշադրություն հրավիրեն ԼՂ-ում հայերի նոր ցեղասպանության և տիրող ճգնաժամի վրա։

Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։ Վերջին օրերին ցուցարարները մի քանի ակցիա են իրականացրել Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի առաջ՝ դեմոկրատ կոնգրեսականին կոչ անելով ավելին անել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար։ Իր հերթին Ադամ Շիֆն օգոստոսի 7-ին հայտարարություն էր տարածել՝ դարձյալ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու հրատապությունը։

«Քանի որ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս կենսական անհրաժեշտության մարդասիրական օգնություն մատակարարել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին, օրեցօր մեծանում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը», - գրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանա էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։
 

Դրան հաջորդող մեկ այլ հայտարարության մեջ Շիֆը հայտնել էր, որ կապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, Պետքարտուղարության և իր գործընկեր կոնգրեսականների հետ և նրանց կոչ է անում օգտագործել առկա բոլոր գործիքները, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցումը և Արցախում ստեղծված ճգնաժամի բոլոր մեղավորների հանդեպ պատժամիջոցների սահմանումը։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում ևս ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կոնգրեսականը համաձայնել է ընդունել հայերին ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի միջնորդությամբ, հայտարարել են Գլենդել-Բըրբանք մայրուղին փակած ակցիայի մասնակիցները, որոնք 4-րդ օրն է՝ ի պաշտպանություն Արցախի՝ անհնազանդության ակցիաներ են անում Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայված է Շիֆֆի գրասենյակը:

«Մենք պատրաստ ենք մեր աշխատանքները շարունակել այնքան՝ մինչև կհասկանանք, որ մեր Արցախն ապահով ձեռքերում է»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ամերիկահայերը 4-րդ օրն է անհնազանդության ակցիա են անում Բըրբանք քաղաքում: Նրանք պահանջում են կոշտ արձագանքել Ադրբեջանի գործողություններին եւ պարտադրել նրան բացել Արցախի ճանապարհը, որն արդեն 8 ամիս է փակ է:

Թեմայի այլ նորություններ