Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    26 կմ/ժ
  • Լոռի 18°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    42%
    8 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    24 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    62%
    19 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետի հետ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 25-ին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Հունգարիայի մի խումբ ուխտավորների, որոնց թվում են եղել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա են եղել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը և Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու կրթական հաստատության միջև հաստատված սերտ գործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին հանդիպում է ունեցել նաև Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ։

Թեմայի այլ նորություններ