Ալիևի հատուկ ներկայացուցիչն ու Իրանի նախագահը քննարկել են Ադրբեջան-Նախիջևան կապը Իրանի տարածքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ալիևի հատուկ ներկայացուցիչն ու Իրանի նախագահը քննարկել են Ադրբեջան-Նախիջևան կապը Իրանի տարածքով

Ալիևի հատուկ ներկայացուցիչն ու Իրանի նախագահը քննարկել են Ադրբեջան-Նախիջևան կապը Իրանի տարածքով

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ։ 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝

▪️ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ կապերի զարգացման և նոր փուլ անցնելու փոխադարձ քայլերը։ 

▪️ Քննարկվել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերսկսելու հարցը՝ հունվարի 27-ին դեսպանատան վրա հարձակում իրականացրած ահաբեկչին խստագույնս պատժելու համատեքստում։

▪️ Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ծառայող կարևոր տրանսպորտային, կապի, տնտեսական և էներգետիկ նախագծերի շուրջ։ Երկու կողմերն էլ աջակցել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին, Իրանի տարածքով Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև կապի նոր հանգույցներ ստեղծելու, էներգետիկ նախագծերին, մասնավորապես՝ Խուդաֆերին և Գիզ Գալասի ամբարտակների շահագործմանը և այլ էներգետիկ նախագծերին։

▪️ Նշվել է, որ ադրբեջանա-իրանական բազմաբնույթ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ծառայում են տարածաշրջանում խաղաղության, վստահության և զարգացման ապահովմանը։ Իրանական կողմը մտադրություն է հայտնել ընդլայնել և զարգացնել կապերը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։

Թեմայի այլ նորություններ