Ալեն Սիմոնյանը գնահատել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    46%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    46%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    46%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ալեն Սիմոնյանը գնահատել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը

Ալեն Սիմոնյանը գնահատել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փոքր հավանականություն տեսնում  է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև ընթացիկ տարվա վերջ կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել։ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։  «Կոնկրետ ժամկետների մասին չենք բանակցում, բայց փոքր հավանականություն կա, որ ցանկության դեպքում խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է ստորագրվել»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը վկայակոչեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ երեք հիմնական սկզբունքների մասով Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կարծես, համաձայնություն կա։ Նա հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ստորագրել այդ պայմանագիրը։

Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշեց, որ ժամկետներն այնքան էլ կարևոր չեն, ավելի կարևոր է, որպեսզի ստորագրվի այնպիսի պայմանագիր, որը ռեալ կգործի ու Հայաստանին ու տարածաշրջանին խաղաղություն կբերի։

ԱԺ նախագահը մեկնաբանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառը միմյանց նկատմամբ անվստահությունն է։  «30 տարի անընդմեջ մենք բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձևերով միմյանց հարվածել ենք, և, բնական է, այդ ժամանակահատվածում անվստահություն է ձևավորվել»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ սա ավելի շատ Ադրբեջանի խնդիրն է, որովհետև այդ երկրում երկար տարիներ պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելություն է սերմանվել։

Նրա կարծիքով՝ երկու երկրները իրենց հասարակություններին էլ պետք է պատրաստեն խաղաղության պայմանագրին։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է ակտիվացնի իր հասարակության հետ աշխատանքն այս առումով»,- հավելեց Սիմոնյանը։  

Հարցին, թե ո՞ւմ հովանու ներքո է կնքվելու խաղաղության պայմանագիրը, ԱԺ նախագահն ասաց, որ առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պայմանավորվեն և առկա խնդիրները լուծեն, քանի որ հակառակ դեպքում հայտնվելու է երրորդ կողմ, և, անկախ նրանից, թե որ կողմը դա կլինի, իր շահերն է ներդնելու  այդ գործընթացի մեջ։

Իսկ թե որ հարթակում է ստորագրվելու պայմանագիրը, Սիմոնյանը պարզաբանեց, որ կարևոր է, որպեսզի պայմանագիրն ամուր երաշխիքներ ապահովի․ եթե դա լինի, ցանկացած հարթակ ընդունելի է։

Թեմայի այլ նորություններ