Ակնա-Ասկերան ճանապարհն Ադրբեջանից ուղարկվող «օգնության» համար շարունակում է փակ մնալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    15 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ակնա-Ասկերան ճանապարհն Ադրբեջանից ուղարկվող «օգնության» համար շարունակում է փակ մնալ

Ակնա-Ասկերան ճանապարհն Ադրբեջանից ուղարկվող «օգնության» համար շարունակում է փակ մնալ

Ադրբեջանի կողմից Կարմիր մահիկի բեռնատարներով Արցախի ժողովրդին ուղարկված «հումանիտար» բեռի մուտքն Արցախ արգելելու համար Ակնա-Ասկերան ճանապարհը շարունակվում է փակ մնալ արցախցիների կողմից։

Ակցիայի մասնակիցները «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստել են, որ դիմադրությունը շարունակվում է: Նրանք պայքարում են, որ Ադրբեջանի կողմից ուղարկված ոչ մի մարդասիրական օգնություն չմտնի Արցախ:

«Այս պահին հերթափոխ ենք իրականացնում, որ գնանք ու փուռում հերթ կանգնենք` օրվա ցամաք հացը գնելու համար։ Իսկ երեկոյան կրկին կգանք այստեղ: Եղանակային անբարենպաստ պայմաններին էլ ենք դիմանում. կարևորն այն է, որ մեր թշնամու կողմից ուղարկված ոչ մի օգնություն և ոչ մի իր չմտնի Արցախ, հակառակ դեպքում` կստացվի, որ դավաճանել ենք մեր մարտիրոսված եղբայրներին»,֊ նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Այսօր առավոտյան հայտնել էինք, որ ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Ակնայով (Աղդամ) հասել է Ստեփանակերտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական Կարմիր խաչն Ակնայի (Աղդամ) ճանապարհով հումանիտար օգնությամբ բեռնատար է ուղարկել ԼՂ:

Այնուհետև ԼՂ իշխանությունները հայտարարություն էին տարածել այն մասին, որ, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել էին թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը ԼՂ: Սակայն Ադրբեջանը հետո խախտել էր պայմանավորվածությունը, այն է, որ պետք է Լաչինի միջանցքը ևս գործարկվեր, և ԼՂ ղեկավարությունը թույլ չէր տվել, որ ՌԴ-ի ուղարկած բեռը մտնի ԼՂ:

Թեմայի այլ նորություններ