Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    30%
    22 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    86%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    73%
    4 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    30%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    89%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    30%
    22 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 23°C
    51%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին

Աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին. Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը՝ ոռոգման ջրի հետ կապված վիճակի մասին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ շոգ եղանակի հետևանքով ոռոգման ջրի ոլորտում առաջացած իրավիճակին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ այս տարվա հունիսը ռեկորդային շոգ ամիս է եղել. 3 աստիճանով նորմայից ավելի շոգ է եղել: Դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ:

«Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով: Խնդիրն այն է, որ անջրդի տարածքներում ջրելու կարիք է առաջացել, և դա վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը: Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերներն, ըստ էության, սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին և մի  բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է:  Օրինակ կարտոֆիլին ավելի շատ ջուր է պետք: Այդուհանդերձ, այս խնդիրը պահանջում է արմատական լուծում, և  մենք երկու օր առաջ պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը, փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր արդյունավետ համակարգի»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կաթիլային ոռոգման անցնելը թանկ է, ու ոչ բոլոր գյուղացիները կարող են դա անել՝ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Կառավարությունը կաջակցի: Եթե մենք ասում ենք, որ այս տարի շոգ է, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տարի հով է լինելու: Աշխարհը տաքանում է»:

Հարցին, թե ինչո՞ւ չեն կանխատեսել, որ նման բան կարող է լինել, ու ջրամբարները չեն լցվել, Քերոբյանը նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ ջրամբարների խնդիրներով իրենք չեն զբաղվում:

Նրա խոսքով՝ գյուղացիների վնասների փոխհատուցման վերաբերյալ որևէ գործողություն դեռ արված չէ, բայց կարվի: «Գյուղմթերքի ապահովագրություն երաշտից չի եղել: Երաշտ բառը պետք չէ օգտագործել, խոսքը սակավաջրության մասին է: Ամեն դեպքում աղմուկը պետք է համեմատել իրականության հետ: Սովորաբար, աղմուկը խիստ գերազանցում է վնասի չափին»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը:

Թեմայի այլ նորություններ