ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, թե Հայաստանի համար որ հարցն է սկզբունքային Ադրբեջանի հետ բանակցություններում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    96%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    21 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    15 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.24518
  • Դոլար = 388.01

ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, թե Հայաստանի համար որ հարցն է սկզբունքային Ադրբեջանի հետ բանակցություններում

ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, թե Հայաստանի համար որ հարցն է սկզբունքային Ադրբեջանի հետ բանակցություններում

Հայաստանի համար Ադրբեջանի հետ բանակցություններում շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։  

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։

Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշեց Կոստանյանը` հավելելով, որ սրանք այն հարցերն են, որոնց շուրջ երկու կողմերը պետք է մոտեցնեն դիրքորոշումները։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում։

Թեմայի այլ նորություններ