Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ի 120 հազար բնակչությանը. Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    81%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ի 120 հազար բնակչությանը. Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանկը Սլոթեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ նախաձեռնություններով հնարավոր կլինի շարունակել Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված հերթական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ քաղաքակիրթ Եվրոպան չի կարող հանդուրժել միջազգային հանրության աչքի առջև հերթական զանգվածային ոճրագործության իրականացում՝ վերահաստատելով ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ադրբեջանական նկրտումները զսպելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման կարևորությունը:

Թեմայի այլ նորություններ